Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հսկայական լիճը վերացել է երկրի երեսից

01:06, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Հսկայական լիճը վերացել է երկրի երեսից

Բոլիվիայում վերացել է երկրի՝ մեծությամբ 2-րդ լիճը, հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը՝ հիմնվելով տիեզերքից արված լուսանկարների անալիզի վրա: Ըստ այդ տվյալների՝ Պոոպո լիճն ամբողջությամբ չորացել է: 3 հազար խորանարդ կմ մակերես ունեցող լիճը զիջում էր միայն Տիտիկակային: Պոոպոն ուներ ոչ մեծ խորություն՝ մոտ 3 մետր և վերջին անգամ ամբողջովին անհետացել էր 1994-ին, սակայն ջուրն աստիճանաբար դարձյալ վերադարձել էր: Բայց այժմ մասնագետները մտավախություններ ունեն, որ այս անգամ լճի վերականգնումը տարիներ կտևի, եթե, իհարկե, այն երբևէ վերականգնվի:

16018 | 0
Facebook