Դոնբասի և Ուկրաինայի սահմանին տեղակայված Նովոմիխայլովկո վերահսկողական կետի մոտակայքում` ուկրաինական հատվածում, խաղաղ բնակիչներ տեղափոխող ավտոբուս է պայթել ականի վրա: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:00-ին:
Ինչպես հայտնում է LifNews-ն, ավտոբուսը Mersedes մակնիշի է եղել, այն ուկրաինացի ուղևորներ է տեղափոխելիս եղել: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: