Իսլամական երկրների միջկառավարական ռազմական բլոկը համախմբում է 150 հազար զինվոր Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու համար, հայտնում է CNN-ը:
ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Մարոկկոն, Քուվեյթը, Բահրեյնը, ԱՄԷ-ն ու Քաթարը կմիանան Սաուդյան Արաբիայի բանակին: Ակնկալվում է, որ այս գործողություններին կմիանան նաև Մալայզիան, ավելի ուշ՝ Ինդոնեզիան ու Բրունեյը:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր իր երկրի պատրաստակամությունը՝ մասնակցելու ցամաքային գործողություններին: