Գաղթականների հարցերով միջազգային կազմակերպության կանխատեսումներով` 2016թ. ևս 1 միլիոն գաղթական կժամանի Եվրոպա:
Կազղմակերպության տվյալներով` 2015թ. Միջերկրական ծովով Եվրոպա է հասել 1 միլիոն 4 հազար 356 գաղթական: Գաղթականների այդ հսկայական հոսքը դադարեցնել հնարավոր է միայն Սիրիայում արմատական փոփոխություններ կատարելով:
«Եթե վաղը Սիրիայում ռազմական գործողությունները հանկարծ ավարտվեն, և միլիոնավոր մարդիկ ցանկանան հետ վերադառնալ իրենց տներն ու վերականգնեն իրենց տնտեսությունը, ապա շատ արագ փոփոխություններ կլինեն»,- կազմակերպության հատուկ ներկայացուցչին է մեջբերում ТАСС-ը:
Նշվում է, որ վերջին ժամանակներում Եվրոպա հասած փախստականների 91%-ը Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից են: