Թայվանում տեղի ունեցած ուժգին
երկրաշարժից հետո Facebook սոցիալական կայքն ակտիվացրել է «Անվտանգության ստուգում» գործառույթը: Ինչպես գրում է Gazeta-ն, գործառույթը հնարավորություն է տալիս օգտատերերին հայտնել, որ իրենք ողջ են և տեղեկանալ իրենց մտերիմների մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
«Մենք Թայվանի երկրաշարժից հետո ակտիվացրել ենք «Անվտանգության ստուգում» գործառույթը: Եթե դուք այս պահին վտանգի գոտում եք գտնվում, համակարգն ավտոմատ կերպով ձեզ կխնդրի նշել, որ ձեզ հետ ամե ինչ կարգին է»,- գրել է Ցուքերբերգը:
Վերջին անգամ ընկերությունն այս գործառույթը ակտիվացրել է նոյեմբերին` Նիգերիայում տեղի ունեցած պայթյուններից ու փարիզյան ահաբեկչություններից հետո: