«Զարուհի Փոստանջյանին խոստացել եմ, որ եթե իր անունը պառլամենտ ընկնի, ես անձամբ կողմ եմ քվեարկելու: Ես կանանց անձամբ եմ խոսք տալիս»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` խոսելով օմբուդսմենի հավանական թեկնածուի մասին: Ինչ վերաբերում է նրան, որ հանրապետականները հավանական են համարում, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրվի Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, Վարդանյանն ասաց. «Ես լսեցի այդ անունը երեկ ուշ ժամի, չեմ ճանաչում, դեմքը ծանոթ է»:
Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ այդ հարցի շուրջ իրենք խմբակցությունում նախնական քննարկում են արել, բայց դեռ վերջնական որոշում չեն կայացրել: