Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սիրիայի հարցով բանակցություններն անօգուտ են, քանի դեռ ՌԴ-ն օդային հարվածներ է իրականացնում այնտեղ». Էրդողան

16:41, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
«Սիրիայի հարցով բանակցություններն անօգուտ են, քանի դեռ ՌԴ-ն օդային հարվածներ է իրականացնում այնտեղ». Էրդողան
     Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու համար ընթացող բանակցություններն ապարդյուն են անցնելու այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունն օդային հարվածներ է իրականացնում Սիրիայի տարածքում: Այս մասին գրում է Reuters-ը:
     «Ռուսաստանը շարունակում է սպանել անմեղ քաղաքացիների: Կարո՞ղ է արդյոք այդքանից հետո խոսք գնալ խաղաղ կարգավորման մասին»,- նշել է Էրդողանը:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում սիրիական հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստրուան հայտարարել էր, որ Ժնևում Սիրիայի հարցով սկսած բնակցությունները դադարեցվում և տեղափոխում են փետրվարի 25: Վաշինգթոնն այս ամենի համար մեղադրել է Ռուսաստանին` նշելով, որ վերջինը Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկիչբների դեմ պայքարելու փոխարեն հարվածում է սիրիական ընդդիմության դիրքերին: Մինչդեռ Ռուսաստանը բանակցությունների ընդհատման համար մեղադրել է սիրիական ընդդիմությանը և հայտարարել, որ Էր Ռիյադից ժամանած պատվիրակությունն իր առջև բանակցությունների ընթացքը խափանելու նպատակ էր դրել:
8796 | 4
Facebook