Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու են երեխաները հաճախ լալիս՝ ի տարբերություն մեծերի

19:06, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
Ինչու են երեխաները հաճախ լալիս՝ ի տարբերություն մեծերի

Հայտնի բան է, որ երեխաներն, ի տարբերություն մեծահասակների, շատ հաճախ են լաց լինում Պատճառն այն է, որ երեխաները մինչև որոշակի տարիք չեն կարողանում կառավարել իրենց լացի ռեակցիան, այնպես, ինչպես մինչև որոշակի տարիք չեն կարողանում վերահսկել բնական կարիքները հոգալը: Սակայն շրջապատի ազդեցության տակ երեխան փոխվում է՝ ենթարկվելով հանրային կարծրատիպերին: Հասակակիցների ծաղրն ու մեծահասակների հանդիմանությունն ստիպում են երեխային ճնշել լացելու ցանկությունը: Աստիճանաբար այդ ճնշումը դառնում ինքնըստինքյան:

Սակայն այն մշակույթներում, որտեղ լաց լինելը չի քննադատվում հասարակության կողմից, մեծահասակների լացը համարվում է սովորական երևույթ: Շատ ազգեր ունեն անգամ պրոֆեսիոնալ լացողներ, որոնք կարող են անկեղծորեն լացել անգամ անծանոթների թաղման ժամանակ:

11498 | 0
Facebook