Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերֆինգիստն ընկել է 12 մետրանոց ալիքից

19:11, չորեքշաբթի, 03 փետրվարի, 2016 թ.
Սերֆինգիստն ընկել է 12 մետրանոց ալիքից

Հավայան կղզիների ափերին ընթացող մրցումներին ամերիկացի սերֆեր Թոմ Դոսլանդը գահավիժել է 12 մետրանոց ալիքից՝ ընկնելով ջրի մեջ։ Մարզիկը նշել է, որ չի կարողացել մնալ ալիքի վրա՝ ջրային ուժեղ շիթերի և վատ տեսանելիության պատճառով։ Դոսլանդը խուսափել է վնասվածքներից, սակայն նրա տախտակը վերանորոգման ենթակա չէ։ «Ինչ-որ ժամանակ եղել եմ ազատ անկման մեջ։ Դա կարելի է համեմատել ժայռից վայրէջքի հետ։ Ջրին հարվածը բավականին ուժեղ էր և կոշտ։ Այն որ մնացել եմ կենդանի և անվնաս, մեծ երջանկություն է»,- ասել է Դոսլանդը։

13904 | 0
Facebook