Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ ՌԴ-ում հայկական զինված խմբերի՝ մահվան ելքով փոխհրաձգությունից

11:15, չորեքշաբթի, 03 փետրվարի, 2016 թ.
Մանրամասներ ՌԴ-ում հայկական զինված խմբերի՝ մահվան ելքով փոխհրաձգությունից

Լենինգրադի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել Շլիսելբուրգի ավտոսերվիսներից մեկում հունվարի 31-ին երեկոյան ժամը 20-ի սահմաններում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առիթով: Հրաձգությունը տեղի է ունեցել 2 խմբերի միջև, որոնց անդամները հայեր են եղել: Կա 2 զոհ և 3 վիրավոր: Սպանվածներից մեկը՝ 1956թ. ծնված Հրայր Վարդանյանը ՌԴ-ում կեցության իրավունք ունի, մյուսը Պուշկինի բնակիչ Արմեն Խուրշուդյանն է՝ 1971թ. ծնված: 2-ն էլ կապ ունեն բիզնեսի հետ, եղել են հակառակորդ խմբերից: 26-ամյա Վախթանգ Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է մնում, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Հաղորդվում է, որ հենց նրա՝ «գողական համարներով» Mercedes-ով են 5 հայերը մոտեցել ավտոսերվիսին: Ավտոմեքենայից իջածները կրակել են ավտոսերվիսում գտնվողների վրա, նրանք պատասխան կրակ են բացել: Կռիվը հրահրողը տեղում մահացել է:

Փոխհրաձգությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 10 մարդ: Մյուս մասնակիցներին որոնում են: Վիրավորներին հսկում են ոստիկանները՝ հետագա սպանությունները կանխելու համար:

Կա վարկած, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել պարտքի պատճառով: Դեպքի վայրից առգրավվել են МР-80 («Макарыч») ինչպես նաև՝ շատ թանկարժեք՝ Grand Power տեսակի ատրճանակներ:

11176 | 1
Facebook