Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մրայա Քերին գաղտնի նշանադրվել է ավստրալացի միլիարդատիրոջ հետ

14:06, ուրբաթ, 22 հունվարի, 2016 թ.
Մրայա Քերին գաղտնի նշանադրվել է ավստրալացի միլիարդատիրոջ հետ

Ամերիկյան փոփ երգչուհի Մրայա Քերին նշանադրվել է ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ:

Ինչպես գրում է BBC-ն, զույգը գաղտնի նշանադրվել է Նյու Յորքում: Փաքերը երգչուհուն ժամադրության է հրավիրել Նյու Յորքի ռեստորաններից մեկում, որտեղ էլ ծնկաչոք առաջարկություն է արել վերջինին` նրան հանձնելով 35 կարատանոց մատանին: Զույգի պսակադրության օրը, սակայն, դեռևս հայտնի չէ:

Նշվում է, որ 45-ամյա Քերին վերջերս է ամուսնալուծվել իր 2 երեխաների հորից` Նիք Քենոնից: Նրա նոր սիրո` 47 ամյա միլիարդատերի կարողությունն ամերիկյան «Forbes» ամսագիրը գնահատել է 4,5 միլիարդ դոլար. նա համարվում է Ավստրալիայի 4-րդ ամենահարուստ մարդը:
19837 | 0
Facebook