Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին՝ Գյումրիում. «Daily Mail»-ի անդրադարձը

22:35, երեքշաբթի, 19 հունվարի, 2016 թ.
Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին՝ Գյումրիում. «Daily Mail»-ի անդրադարձը

Բրիտանական «Daily Mail» պարբերականն անդրադարձել է Հայաստանի կենդանաբանական այգիներից մեկին՝ այն որակելով աշխարհում ամենից տխուրը:

Աղբյուրը նշում է, որ կենդանաբանական այգին գտնվում է Գյումրիում: «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին նաև ամենափոքրն է. երեք առյուծ, երկու արջ, երկու բորենի: Դրանք ձեռք են բերվել մի օլիգարխի կողմից, ով այն ծառայեցրել է իր ընկերներին ցուցադրելու և դրանցով հպարտանալու նպատակով, սակայն այժմ զվարճանքներն ավարտվել են և կենդանաբանական այգու օլիգարխ սեփականատերն անհետացել է՝ կենդանիներին իսկական անտերության մատնելով: Այժմ այդ կենդանաբանական այգու լուսանկարները ցուցադրում են, թե ինչպես են կենդանիներն օրեցօր խելագարվելու շեմին մոտենում՝ այդ անբնական և լքված պայմանների պատճառով»,- նշվում է հոդվածում:

Պարբերականը հավելել է նաև, որ այժմ խեղճ կենդանիները գտնվում են մի տարեց զույգի՝ թոշակառուներ Հովհաննես և Ալվինա Մադոյանների խնամակալության ներքո, ովքեր սպանդանոցից ուտելիք են հայթայթում և կերակրում կենդանիներին՝ նրանց կյանքը փրկելու անհույս ճիգեր գործադրելով:

Վերջում հիշեցվում է, որ Գյումրի քաղաքից են նաև Քիմ և Քլոե Քարդաշյանները:

18800 | 6
Facebook