Ֆինն մասնագետները պարզել են, որ պանրի ամենօրյա օգտագործումը դանդաղեցնում է իմուն համակարգի ծերացումը` շնորհիվ պրոբիոտիկների: Ֆինները նաև գիտափորձ են կատարել 72-103 տարեկանների շրջանում` ամենօրյա նախաճաշի ցանկում ընդգրկելով պանիրը ու դա շարունակել 4 շաբաթ: Մասնագետները նշել են, որ շնորհիվ պրոբիոտիկների, օրգանիզմը կարողանում է պայքարել ծերացման դեմ: Հետազոտողները խորհուրդ են տալիս մեծահասակներին օրվա սննդի չափաբաժնում անպայման ներառել պանիրը:
Չպետք է մոռանալ նաև, որ պանիրը կալցիումի աղբյուր է, իսկ դրա բուժարար հատկություններից է ոսկրերի, ատամների առողջության պահպանումը, քաղցկեղի կանխարգելումը և ճարպակալման նվազեցումը: