Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

17:45, երեքշաբթի, 13 մարտի, 2012 թ.
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Մարտի 13-ի` ժամը 17.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձյան փլվածքի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունն արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելն արգելված է:
     Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
    
     Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

1104 | 0
Facebook