Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանում անցկացվեց երկիրը պառակտած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին. «Agence France Presse»-ի անդրադարձը

10:46, երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2015 թ.
Հայաստանում անցկացվեց երկիրը պառակտած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին. «Agence France Presse»-ի անդրադարձը

«Agence France Presse»-ն, անդրադառնալով երեկ` դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նշում է. «Հայերը կիրակի օրը մասնակցեցին հանրաքվեին, որն, ինչպես երկրի ընդդիմությունն է պնդում, միտված է հետխորհրդային այդ երկրի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին երկրի ղեկավարի պաշտոնում պահելուն:

Եթե ռուսամետ առաջնորդի կողմից առաջադրված սահմանադրության փոփոխություններն իրականություն դառնան, ապա Կովկասում գտնվող երկիրը կղեկավարի ոչ թե նախագահը, այլ կառավարության ղեկավարը` վարչապետը: Երկրում կշարունակի մնալ նախագահ` որպես ձևական ֆիգուր, ով կպաշտոնավրի 7 տարի` ներկայիս 5 տարվա փոխարեն:

Հայաստանի ընդդիմությունը նշում է, որ այդ փոփոխություններն ուղղված են նրան, որ 61-ամյա Սարգսյանը պահպանի երկրի ղեկավարի իր պաշտոնը` նախագահի իր պաշտոնավարումն ավարտելուց հետո ստանձնելով այլ պաշտոններ: Այդ առիթով արդեն մոտ 5000 ցուցարարներ դուրս են եկել Երևանի փողոցներ` բողոքի իրենց ձայնն արտահայտելու ընդդեմ այդ ամենի և պահանջելու Սարգսյանի հրաժարականը: «Եթե նոր սահմանադրությունն ընդունվի, այն կհավերժացնի Սարգսյանի իշխանությունը»,- նշել է Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, պատգամավոր Արամ Մանուկյանը»:

Գործակալությունը մեջբերում է նաև ընտրողների կարծիքը հանրաքվեի վերաբերյալ` անդրադառնալով հատկապես 72-ամյա ընտրող Սարգիս Ասլանյանի խոսքին, ով, մասնավորապես, նշել է. «Ամբողջ հարցն այն է, որ քաղաքական որոշ գործիչների մոտ իշխանության ծարավ է: Մարդկանց այժմ աշխատանք է պետք, ոչ թե նոր սահմանադրություն»:

7325 | 2
Facebook