Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Չինացիներն անցնում են կլոնավորված մսի լայնածավալ արտադրության

18:13, կիրակի, 06 դեկտեմբերի, 2015 թ.
Չինացիներն անցնում են կլոնավորված մսի լայնածավալ արտադրության

Վերջին 40 տարում Չինաստանում մսի հանդեպ պահանջարկն ավելացել է 4 անգամ: Բազմամիլիոնանոց բնակչության պահանջներы բավարարելու համար որոշում է կայացվել գործի դնել ժամանակակից գիտության ձեռքբերումները: BoyaLife ընկերությունը, որ մասնագիտացել է արդյունաբերական գենետիկայի ոլորտում, մտադիր է արտադրության հանել տավարի կլոնավորված միս: Այդ պարագայում ֆերմերները կկարողանան մեծացնել առավել խոշոր կենդանիների, որոնց միսը կլինի առավել որակով ու դիմացկուն տարատեսակ հիվանդությունների նկատմամբ:
     Հիշեցնենք, որ 20 տարի է անցել այн օրից, երբ ծնվեց առաջին կլոնավորված կենդանին՝ Դոլլի անունով ոչխարը, դրան հաջորդեցին կլոնավորված այծերը, ճագարները, ձիերն ու կատուները:
     Նշենք նաև, որ BoyaLife-ը չինական միակ ընկերությունը չէ, որ զբաղվում է կենդանիների կլոնավորմամբ: Անցյալ տարի BGI ընկերությունը բացել է կլոնավորված խոզերի մսի ֆաբրիկա:

26984 | 1
Facebook