ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանի հետ քննարկել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների հարցը` ռուսական ինքնաթիռի կործանումից հետո: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը: Օբաման նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի` սեփական սահմանները պաշտպանելու իրավունքը: