Անցած տասը տարիների ընթացքում Եգիպտոսում տիրող քաղաքական ծանր իրավիճակից և պարբերաբար այնտեղ տեղի ունեցող ռմբակոծություններից հետո երկրի վիճակն էլ ավելի վատթարացավ անցած ամիս տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ ԻՊ ահաբեկիչները պայթեցրին ռուսական` Շարմ Էլ Շեյխից Պետերբուրգ վերադարձող օդանավը: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ն, այդ վերջին իրադարձությունը հիմնովին քայքայեց երկի զբոսաշրջությունը` երբեմնի ծաղկող Շարմ Էլ Շեյխը վերածելով ուրվական-քաղաքի:
Ստորև ներկայացնում ենք պարբերականի ֆոտոշարքը, որը ցուցադրում է Շարմ Էլ Շեյխն` այսօր: