«Ես ոչ «Այո»-ի կողմնակիցն եմ, ոչ` «Ոչ»-ի»: Նախ պտի նենց մարդ ներգրավեք էս շարժման մեջ, որ նրա խոսքը կշիռ ունենա, կենսագրական ուղի ունենա: Լիդեր պտի ունենաք: Էս «Այո» քարոզողների մեջ էլի կան մարդիկ, որ փորձ ունեն, նախարար, բան են եղել, իսկ ձեր մեջ էդպիսիք քիչ են»,- «Այո և Ոչ» նախագծի շրջանակներում, դիմելով Վաղինակ Շուշանյանին, ասաց Վերին Արտաշատի բնակիչներից մեկը:
Վաղինակ Շուշանյանն արձագանքեց. ,Իրանք եկել, ասում են՝ «Այո» ասեք, ես էլ եկել եմ, ասում եմ՝ «Ոչ» ասեք»:
Քաղաքացին շարունակեց. «Խորհրդարանին նայեք էսօրվա: Կան մարդիկ, որ մի բառ ասած չկան էսքան վախտ: Չենք իմանում՝ դրանց բերանը լեզու կա՞, թե՞ չէ: Դրա համար էլ ասում եմ՝ լիդերը պիտի հայրենասիրությամբ Դեմիրճյանի պես լինի, հերոսությամբ՝ Մոնթեի, այ էդպիսիններին պետք է ներգրավեք»:
«Ո՞ւր են, չկան»,- ասաց ակտիվիստը: