Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարհում մնաց 3 հատ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր

18:36, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2015 թ.
Աշխարհում մնաց 3 հատ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր

ԱՄՆ-ում սատկել է Երկիր մոլորակի վրա մնացած բևեռային սպիտակ 4 ռնգեղջյուրներից մեկը՝ Նոլա անունով 42-ամյա էգը: «ԲիԲիՍի»-ն հայտնում է, որ Նոլան երկարակեցության ռեկորդ էր սահմանել, իսկ վերջին օրերին նրա առողջությունը կտրուկ վատացել էր վիրահատությունից հետո:

Մնացած 3 բևեռային սպիտակ ռնգեղջյուրներն ապրում են Քենիայում՝ բնական արգելոցում: 2 էգերն ի վիճակի չեն սերունդ տալու, իսկ մեկ արուն խնդիրներ ունի սերմնահեղուկի արտազատման հետ կապված:

Սակայն դեռ հույս կա, որ այս կենդանիների պոպուլյացիան հնարավոր կլինի փրկել՝ օգտագործելով հարավային սպիտակ ռնգեղջյուրների էգերին՝ որպես սուրոգատ մայրեր:

Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրները վերացել են 2008-ին՝ որսագողերի գործունեության պատճառով:

14109 | 0
Facebook