Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս հայտնի բժիշկը հերքել է հագեցած նախաճաշերի օգտակարության վարկածն ու մատնանշել ճիշտ սննդակարգը

19:05, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2015 թ.
Ռուս հայտնի բժիշկը հերքել է հագեցած նախաճաշերի օգտակարության վարկածն ու մատնանշել ճիշտ սննդակարգը

Խորհրդային և ռուս հայտնի բժիշկ, սրտաբան, գյուտարար, պրոֆեսոր, ակադեմիկոս, Առողջապահության նախարարության գլխավոր կարդիովիրաբույժ Լեո Բոկերիան հերքել է այն տարածված կարծիքը, թե առավոտյան մարդը պետք է հագեցած նախաճաշ ունենա: «Առավոտյան մի կուշտ փորով ուտելը բացարձակ հիմարություն է: Դուք արթնանում եք, օրգանիզմն սկսում է անցնել աշխատանքային ռեժիմի, նստում եք սեղանի շուրջն, ուտում մի աման միս, հացամթերք, խմում մի մեծ բաժակ ինչ-որ բան, հետո հագնվում եք, գնում գործի՝ դրանից հետո ՝ ձեզնից էլ ի՞նչ աշխատող»,- ասել է բժիշկը՝ խորհուրդ տալով առավոտյան սուրճ խմել կամ թեթև բան ուտել, կեսօրին թեթև, երեկոյան՝ նորմալ սնվել, ապա զբաղվել մարմնամարզությամբ:

16697 | 0
Facebook