Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օլանդը հայտարարել է, որ ահաբեկչության կազմակերպիչներն ԻՊ զինյալներն են եղել. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

14:27, շաբաթ, 14 նոյեմբերի, 2015 թ.
Օլանդը հայտարարել է, որ ահաբեկչության կազմակերպիչներն ԻՊ զինյալներն են եղել. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

Ֆրնասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ տեղի ունեցած ողբերգության մասին խոսելով հայտարարել է, որ այդ ամենի հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հաղորդում է «France Presse» գործակալությունը:

«Փարիզի ահաբեկչությունն «Իսլամական պետության» ջիհանդիստների կողմից պատերազմական գործողություններ էին` ուղղված Ֆրանսիայի դեմ»,- հայտնել է Օլանդը:

Աղբյուրը նշում է նաև, որ երկրի ղեկավարը տեղի ունեցած ողբերգության պատճառով երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 13-ի գիշերը Ֆրանսիայի Փարիզ քաղաքի միանգամից մի քանի վայրերում ահաբեկչական գործողություններ էին իրականացվել, որի արդյունքում զոհվել է ավելի քան 150 մարդ: Ահաբեկչական գործողություններից մեկն էլ տեղի էր ունեցել «Բատակլան» թատրոնի ներսում, որին զոհ էր գնացել մոտ 100 մարդ: Պայթյուններից երեքն էլ հնչել էր «Ստադ Դե Ֆրանս»-ի մարզադաշտի հարակից տարածքում, որտեղ այդ պահին ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպումը:

8323 | 1
Facebook