Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գրենլանդիայի խոշորագույն սառցադաշտերից մեկը ճեղքվել է

11:26, ուրբաթ, 13 նոյեմբերի, 2015 թ.
Գրենլանդիայի խոշորագույն սառցադաշտերից մեկը ճեղքվել է

Գիտնականները նախազգուշացնում են, որ Գրենլանդիայի խոշորագույն սառցադաշտերից մեկը՝ Zachariae Isstrom-ը, որը պարունակում է բավականաչափ ջուր՝ հալվելուց հետո համաշխարհային օվկիանոսի մակարդակը 50 սանտիմետրով բարձրացնելու համար, հալվում է ավելի ու ավելի արագ: Zachariae Isstrom-ը, որը Գրենլանդական սառցե վահանի մի մասն է, ճեղքվել է և ներկա դրությամբ հալվում է օդի ջերմաստիճանի բարձրացման և տաք ծովահին հոսանքների պատճառով:

Ամեն տարի այսբերգների հալումից Ատլանտյան օվկիանոսում ջրի քանակն ավելանում է 5 միլիարդ տոննայով: Եթե Գրենլանդիայի ողջ սառույցը հալվի, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 6 մետրով, նշում է «Ռոյթերս»-ը:

Նշենք, որ նոյեմբերի վերջին Փարիզում կբացվի խոշոր գագաթնաժողով, որտեղ կքննարկվեն կլիմայի փոփոխությունները սահմանափակելու միջոցները:

11182 | 0
Facebook