Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վոլգոգրադում ծնված քառյակ նորածինների լուսանկարները դարձել են համացանցի հիթ

19:05, շաբաթ, 07 նոյեմբերի, 2015 թ.
Վոլգոգրադում ծնված քառյակ նորածինների լուսանկարները դարձել են համացանցի հիթ

Ռուսաստանի Կալմիկա հանրապետությունում այս տարվա հուլիսի 29-ին Չիմիդովների ընտանիքում քառյակ է ծնվել: 33-ամյա Պոլինան միանգամից 4 տղա երեխա լույս աշխարհ բերեց` իրենց շրջապատողների համար դառնալով իսկական հերոս, քանի որ Ռուսաստանում քառյակ երեխաներ լույս աշխարհ են գալիս 700 հազարից մեկի դեպքում: Եվ այն փաստը, որ Պոլինան հղիացել է բնական ճանապարհով, ավելի բացառիկ է դարձնում ընտանիքի դեպքը:

Մոսկվայաբնակ լուսանկարիչ Սերգեյ Մարտինովն այս առիթով հատուկ մեկնել է Վոլգոգրադ, որպեսզի սեփական աչքերով տեսնի փոքրիկներին: Նա լուսանկարել է 4 հրաշքներին և տեղադրել այդ լուսանկարները սոցիալական կայքերում: Կարճ ժամանակ անց դրանք դարձել են համացանցի իրական հիթ:
18980 | 2
Facebook