Պաշտոնական Անկարան խորհրդակցությունների է հրավիրել Մոսկվային` կապված վերջին շրջանում երկու երկրների միջև օդային սահմանների շուրջ տեղի ունեցած միջադեպերի հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ»-ն:
«Մենք Մոսկվային հրավեր ենք ուղարկել` ռազմական պատվիրակություն ուղարկելու առաջարկով: Ռուսական կողմից սակայն դեռևս պատասխան չենք ստացել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին տեղեկացրել են նաև, որ թուրքական կողմը ռուսական կողմի հետ ցանկանում է բանակցել օդային սահմաններին առնչվող միջադեպերը կանխելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունն իր մոտ էր կանչել երկրում Ռուսաստանի դեսպանին և դժգոհություն հայտնել` մեղադրելով Ռուսաստանին իրենց օդային սահմանները խախտելու համար: