ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դուգլաս Լյուտն ասել է, որ Սիրիայում են գտնվում մեկ գումարտակի չափ ռուսական զորքեր, հայտնում է The Wall Street Journal-ը:
Նա նաև ավելացրել է, որ ստորաբաժանման ստեղծման նպատակը դեռևս հստակ չէ:
«Հետևելու ենք, թե ինչ են պատրաստվում անել: Ենթադրություն կա, որ այն միայն ռազմական բազաների պաշտպանության համար չէ»,- ասել է դեսպանը:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՌԴ ռազմածովային ուժերը Կասպյան նավատորմից հրթիռներով գնդակոծել են Սիրիայում «Իսլամական պետության» կառույցները: