Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nissan-ը մշակել է ավտոմեքենա` սոցցանցերի սիրահարների համար

21:06, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Nissan-ը մշակել է ավտոմեքենա` սոցցանցերի սիրահարների համար
     Nissan ընկերությունն ավարտում է Teatro for Dayz անվամբ նոր էլեկտրական կոնցեպտի մշակումը: Նախատիպի հասարակական պրեմիերան կկայանա Տոկիոյի ավտոսրահում, որը բացվում է հոկտեմբերի 30-ին: Մեքենան կառուցվել է Nissan Dayz-ի հիման վրա, սակայն տարբերվում է սերիական ավտոմեքենայից բարձր տեխնոլոգիական ինտերիերով:
Նորույթը նախատեսված է առաջին հերթին երիտասարդների համար, ովքեր ժամանակի մեծ մասն անցկացնում են սոցիալական ցանցերում: Դրա համար սարքավորումների վահանակը, կոնցեպտի նստատեղերը վերածվել են ընկերության ինժեներների կողմից մուլտիմեդիային էկրանների:
Բացի այդ, լուսադիոդային դիսփլեյները տեղակայված են մեքենայի բամպերների վրա: Կոնցեպտը հագեցվում է նաև արտաքին և ներքին բազմաթիվ տեսախցիկներով, որոնք կօգնեն օպերատիվորեն տեղադրել ցանցում լուսանկարներ և տեսանյութեր:

     Հիշեցնենք, Nissan-ի վերջին պրեմիերան դարձավ նոր կոնցեպտուալ քրոսովերը: Մոդելը ստացավ Gripz անվանումը և դիրքավորվում է որպես Z նոր սերնդի նախանշան: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, նորույթի մշակման ժամանակ դիզայներները ոգեշնչվում էին 240Z Desert Racer հայտնի սպորտքարից և երկանիվ մոտոցիկլետներից: Ավտոմեքենան կառուցված է CMF–ի հիման վրա: Այդ նույն շասսին կիրառելու է նոր Juke-ը և Micra-ն: Նորույթը ստացել է PureDrive հիբրիդային ուժային տեղակայում: Դրա կազմի մեջ մտնում է բենզինային շարժիչն ու էլեկտրաշարժիչը (109 ձիաուժ):
7965 | 1
Facebook