Mode ընկերության ստեղծած այս տեսանյութը, որ պատկերում է հարսանեկան զգեստի՝ վերջին 100 տարվա պատմությունը, համացանցում դարձել է վիրուսային: Տեսանյութն ստեղծողները ցույց են տվել բոլոր ժամանակների կանանց ամենանվիրական զգեստի՝ հարսի շորի պատմությունը 1915-2015 թթ. ընկած ժամանակահատվածում: 1920-ականների կերպարի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել դերասանուհի Կլարա Բոուն, 50-ականների համար՝ Էլիզաբեթ Թեյլորը, 70-ականների ոճը հիպպիների ազդեցության տակ է մշակվել, իսկ 80-ականներինը՝ լեդի Դիանայի: