Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլատերի դեմ քրեական գործ է հարուցվել՝ Պլատինիին կաշառք տալու համար

21:00, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2015 թ.
Բլատերի դեմ քրեական գործ է հարուցվել՝ Պլատինիին կաշառք տալու համար
     Արդարադատության Շվեյցարիայի ֆեդերալ բյուրոն քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերի դեմ։ Բլատերը կասկածվում է անփութության և գողության համար։ Մասնավորապես, ՖԻՖԱ-ի նախագահը մեղադվում է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկի չափով կաշառք տալու համար։ Բացի այդ, նա մեղադրվում է Կարիբյան ավազանի ֆուտբոլի խորհրդի հետ պայմանագիր կնքելու համար, որը ձեռնտու չէր ՖԻՖԱ-ի համար։
Այսօր ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում և Բլատերի աշխատասենյակում խուզարկություն է անց կացվել, որի ընթացքում մի շարք տեղեկություններ են ի հայտ եկել։ Բլատերը, իր հերթին, հարցաքննվել է դատախազության կողմից։
8478 | 0
Facebook