Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում». Դ. Սանասարյանը` Ռ. Հակոբյանի որոշման մասին

09:41, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2015 թ.
«Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում». Դ. Սանասարյանը` Ռ. Հակոբյանի որոշման մասին
     «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի` կուսակցությունից դուրս գալու և խմբակցության ղեկավարի լիազորություններից հրաժարվելու մասին որոշմանը, գրել է.
     «Մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման և դրա ձևակերման մասին։ Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու ․․․
     Շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ․․․
     «Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը»:
    
     Ըստ մամուլի հրապարակումների` Ռուբեն Հակոբյանը բանակցում է ՀՅԴ վերադառնալու և հաջորդ ընտրություններին այդ ցուցակով մասնակցելու համար:
7771 | 0
Facebook