Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Այս քաղաքում ավելացած սնունդը դնում են փողոցում տեղադրված սառնարանում և հյուրասիրում սովյալներին

22:22, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2015 թ.
Այս քաղաքում ավելացած սնունդը դնում են փողոցում տեղադրված սառնարանում և հյուրասիրում սովյալներին

Իսպանիայի Գալդակո քաղաքում գեղեցիկ մի միտք են իրականություն դարձել: Դրսում տեղադրված սառնարանում քաղաքի բնակիչները դնում են ավելացած ուտելիքն ու այն բաժին է հասնում անտուններին ու սոված քաղաքացիներին: Սա երկրում առաջին նմանատիպ սառնարանն է, որի հեղինակն Ալվարո Սաիզն է, ով աշխատում է «Գալդակաո» բարեգործական ֆոնդում: Նա իր գաղափարն առաջարկել է քաղաքապետին, ով էլ անմիջապես հանձն է առել իրականացնել այդ «խենթ ու հանճարեղ» միտքը:

Սառնարանում արգելված է տեղադրել հում միս, ձու, ձկնեղեն, պետք է հետևել, որ սնունդն այնտեղ չմնա 4 օրից ավելի: Սակայն դրա պատասխանատուները վստահեցնում են, որ այն տեղադրելուց մի քանի րոպե հետո արդեն վերցված է լինում: Այստեղ իրենց ավելացած սնունդն են տեղափոխում նաև քաղաքի ռեստորաններն, իսկ աշակերտների համար էքսկուրսիա են կազմակերպում, որպեսզի նրանք էլ հասկանան, որ պետք է խնամքով վերաբերվել ավելացված ուտելիքին ու հոգ տանել կարիքավորների մասին:

19223 | 3
Facebook