Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կհանդիպի Հայաստանի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ, ով Մոսկվա Է մեկնելու աշխատանքային այցով: Այդ մասին ասօր հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Օրակարգում երկկողմ համագործակցության հետագա խորացման հարցերն են` քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ինտեգրացիոն փոխգործակցությունը եվրասիական տարածքում»,- ասված Է հաղորդագրության մեջ: