Գերմանիայի փախստականների կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:
Աղբյուրը նշում է, որ հրդեհը տեղի է ունեցել Հապպենհայն քաղաքում, Մայնի Ֆրանկֆուրտից 30 կմ հեռավորության վրա:
Ոստիկանությունը դեպքի վայրից տարհանել է մոտ 60 մարդ, որից ամենաքիչը 10-n ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Տարհանված մարդկանց մեծ մասը եղել են Սիրիայի, Իրաքի, Սոմալիի և Եթովպիայի քաղաքացիներ: