Մոսկվայում հոգեկան անառողջ վիճակում գտնվող երկրպագուն երկարատև հետապնդումից հետո ներխուժել է հայազգի ծագում ունեցող Ալբեր Մելիք-Փաշաևի բնակարան և ծեծել նրան: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, մինչ այժմ եղած տեղեկությունների համաձայն՝ լրագրողի ծեծի պատճառն այն է եղել, որ վերջինը նախկինում հրաժարվել է ստորագրություն տրամադրել իրեն ծեծած անձին:
Հաղորդվում է, որ այս պահին դերասանի վրա հարձակված անձը ձերբակալվել է, իսկ դերասանը գտնվում է հիվանդանոցում` գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ: