Ինչպես արդեն հայտնի է, Կրեմլը երեկ հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ֆոտոսեսիան` մարզասրահում անցկացրած համատեղ մարզումների ընթացքից:
Ինչպես գրում է «Segodnya»-ն, ռուս առաջնորդների լուսանկարները միանգամից արձագանք են գտել սոցիալական կայքերում և օգտատերերը սկսել են ծաղրել նրանց մարզումները: «Թվիթեր» սոցիալական կայքում օգտատերերից մեկը նույնիսկ նշել է. «Ռուսաստանում գեյերի երեկույթներ չեն լինում: Լինում են ընդամենը երկու գեյ ընկերների թեյ խմելու անմեղ արարողություններ», իսկ մեկ այլ օգտատեր ծաղրել է Պուտինի լուսանկարներից մեկը` նշելով. «Պուտինին շղթայակապ դեպի Հաագայի դատարան են տանում»: