Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ոչ ոք իրավունք չունի առանց ձեր համաձայնության կիրառել ձեր անունը». Մայքլ Ջորդանը դատարանով մոտ 9 միլիոն դոլար է շահել

17:33, շաբաթ, 22 օգոստոսի, 2015 թ.
«Ոչ ոք իրավունք չունի առանց ձեր համաձայնության կիրառել ձեր անունը». Մայքլ Ջորդանը դատարանով մոտ 9 միլիոն դոլար է շահել

Ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը դատարանով 8.9 միլիարդ դոլար է շահել` հաղթելով ամերիկյան սուպերմարկետների ցանցի դեմ դատական գործը:

2009թ. սուպերմարկետների ցանցը սպորտային պարբերականներից մեկում գովազդ է տեղադրել` անօրինաբար կիրառելով նաև Ջորդանի անունը: Ընկերության փաստաբաններն արդ արարքը գնահատել են 126 հազար դոլար, սակայն բասկետբոլիստն իր փաստաբանների հետ խորհրդակցությունից հետո 10 միլիոն դոլար փոխհատուցում է պահանջել:

Արդյունքում, դատարանի որոշմամբ, օլիմպիական կրկնակի և «ԷնԲիԷյ»-ի վեցակի չեմպիոնը 8.9 միլիոն դոլար է շահել: «Ես գոհ եմ դատարանի որոշումից, ոչ ոք իրավունք չունի առանց ձեր համաձայնության կիրառել ձեր անունը»,- ասել է բասկետբոլիստն, ով այժմ «Շառլոթ Հորնեսթ» բասկետբոլային ակումբի սեփականատերն է:

6206 | 1
Facebook