Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ էլեկտրաէներգիայի՝ այսօրվանից բարձրացող սակագնի սուբսիդավորումը կատարվելու է «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվող գումարներից:
Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ռուսական կողմին է ներկայացվել ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնելու 4 կազմակերպության անուն, թե որին կպատվիրվի աուդիտը, դեռ չի որոշվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարել էր, որ մինչև աուդիտի եզրակացությունը, կառավարությունն իր վրա է վերցնելու հոսանքի թանկացման բեռը: