Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Դեղձը` կնճիռների դեմ պայքարում

23:31, ուրբաթ, 07 օգոստոսի, 2015 թ.
Դեղձը` կնճիռների դեմ պայքարում

Դեղձը համարում են երկարակեցության խորհրդանիշ` շնորհիվ պարունակող ցինկի, որը հակածերացնող հատկություն ունի: Դեղձն արդյունավետ միջոց է նաև սիրտ-անոթային, հիշողության հետ կապված խնդիրներից, անեմիայից զերծ մնալու համար: Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր և կալիում: Ամենօրյա օգտագործումը հանում է նյարդային լարվածությունը, ամրացնում իմունային համակարգը:
     Դեղձն օգտագործում են դեմքի մաշկի կնճիռների դեպքում: Շնորհիվ միկրոէլեմենտների` այն ձգում և վերականգնում է մաշկը: Դեղձի մեջ առկա ֆլավոնոիդները, վիտամինները և հանքանյութերը հեռացնում են նաև մաշկի մահացած բջիջները, օգնում ազատվել սև կետերից ու թարմացնում են մաշկը:
     Ի դեպ, ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունները նաև ցույց են տվել, որ դեղձը կանխում է քաղցկեղային բջիջների առաջացումն ու զարգացումը: Դրա համար նրանք խորհուրդ են տալիս օրը 3 դեղձ ուտել:

13816 | 0
Facebook