Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կոստա-Ռիկայի նախապատմական գնդերի առեղծվածը

21:10, երկուշաբթի, 27 հուլիսի, 2015 թ.
Կոստա-Ռիկայի նախապատմական գնդերի առեղծվածը

Նախապատմական այս քարե գնդերը, որոնցից առնվազն 300-ը պահպանվել են Կոստա-Ռիկայում` Դիքվիս գետի գատաբերանում` Նիկոյա թերակղզում և Կանյո կղզում, մեր մոլորակի առեղծվածներից են:

Գնդերի տրամագծերի չափերը տատանվում են մի քանի դյույմից մինչև մի քանի մետրի սահմաններում: Ամենամեծերը կշռում ե 16 տոննա:

Առաջին գնդերը հայտնաբերվել են 1930-ականներին բանանի պլանտացիաներ հիմնող ընեկության կողմից տարածքի մաքրման աշխատանքներ իրականացնելու ժամանակ: Ավանդույթը, թե այդ գնդերի մեջ ոսկի է պահվում, պատճառ է դարձել, որ բանվորները փշրեն ու վնասեն դրանց մի մասը: Սակայն գնդերը փրկվել են ընկերության տնօրենի դստեր շնորհիվ:

1940-ականներին առեղծվածային գնդերի հետազոտմամբ սկսել է զբաղվել հարվարդցի հնէաբան Լոտրոպը և դրանք հայտնի են դարձել ողջ աշխարհին: Զբոսաշրջիկներին գրավեռլու համար այդ գնդերը ջունգլիներից տեղափոխվել են թանգարաններ: Ներկայում միայն 6 գունդ է մնում իր նախնական վայրում, մնացածները տեղափոխվել են ինչպես Կոստա-Ռիկայի, այնպես էլ Վաշինգթոնի ու Քեմբրիջի տարբեր թանգարաններ:

Այս գնդերի թվագրությունը տատանվում է Ք. ա. 200 թվականից մինչև մեր թվագրության 1500-ական թվականներ, այսինքն` նախակոլումբյան գրեթե ողջ ժամանակաշրջանը:

Ստույգ չէ նաև այն, թե ինչ նշանակությամբ և ինչպես են պատրաստվել այդ քարերը: Մի վարկածի համաձայն` իդեալական գնդի տեսք ունեցող քարերը կրոնական նշանակույթուն են ունեցոլ, մյուսներն էլ կարծում են, թե դրանցով ցեղախմբերը նշել են իրենց տարածքները: Սակայն փաստը մեկն է, որ Կոստա-Ռիկայի գնդերը դեռ մնում են մոլորակի առեղծվածներից մեկը:

9302 | 0
Facebook