Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԻՊ գրոհայինները շենքի տանիքից ցած են նետել հոմոսեքսուալության համար մեղադրվողին

16:06, երկուշաբթի, 27 հուլիսի, 2015 թ.
ԻՊ գրոհայինները շենքի տանիքից ցած են նետել հոմոսեքսուալության համար մեղադրվողին

«ԻՊ» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները Մոսուլում 4-հարկանի շենքի տանիքից ցած են նետել մի տղամարդու, ում մեղադրել են հոմոսեքսուալության համար, հաղորդում է «The Daily Express»-ը: Մահապատժի մասին բարձրախոսով հայտարարել է ահաբեկիչներից մեկն, ինչից հետո հավաքված 100-ավոր մարդիկ ականատես են դարձել դրա իրականացմանը:

Ականատեսների մեծ մասը զինված է եղել, նրանց շարքերում շատ են եղել իսլամիստների նման հագնված երեխաներ:

Սա արդեն 4-րդ դեպքն է, երբ ահաբեկիչները նման կերպ մահապատժի են ենթարկում հոմոսեքսուալներին:

Համաձայն շառիաթի օրենքների, որոնք ահաբեկիչները հաստատել են գրավյալ տարածքներում, սոդոմիան համարվում է ամենաահավոր մեղքերից մեկն ու պատժվում է մահով:

9799 | 4
Facebook