Ասիական նորաձևությունը չի դադարեցնում զարմացնել: Այս սեզոնի հիթն են դարձել գլուխը ծածկելու համար նախատեսված դիմակները, որոնք համապատասխան անցքեր ունեն աչքերի, քթի և բերանի համար: Դրանց հեղինակները վստահ են, որ ասիական լողափերը գրավելուց հետո այս դիմակները կտիրեն ամբողջ աշխարհը: Այժմ առաջարկվում են ամենատարբեր գույներով ու դիզայնով դիմակներ: