Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններիցհետո երեկ քաղաքացիները հավաքվեցին Ազատության հրապարակում: Շարժման կազմակերպիչները ելույթների ժամանակ գնահատականներ ներկայացրեցին ոստիկանների գործողությունների վերաբերյալ, պատրաստակամություն հայտնեցին շարունակելու պայքարը ու դրա հետ կապված` նստացույց հայտարարեցին հրապարակում` հետագա անելիքները քննարկելու համար: