Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքում հոթ-դոգ ուտելու մրցույթի հաղթողը 10 րոպեում 62 հոթ-դոգ է կերել

15:03, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Նյու Յորքում հոթ-դոգ ուտելու մրցույթի հաղթողը 10 րոպեում 62 հոթ-դոգ է կերել

Նյու Յորքում Անկախության օրվա կապակցությամբ երեկ՝ հուլիսի 4-ին հոթ-դոգեր ուտելու մրցույթ է անցկացվել:

Ինչպես գրում է «ՍիԷնԷն»-ը, մրցույթի հաղթող է ճանաչվել 23-ամյա Մեթյու Սթոունին, ով ընդամենը 10 րոպեի ընթացքում 62 հոթ-դոգ է կերել: Սթոունին այս առիթով նշել է. «Այս հաղթանակին հասնելու համար ես շատ էի պարապել: Չեմ կարող ասել, որ վստահ էի իմ հաղթանակի հարցում, սակայն վստահ էի, որ պատրաստ եմ այդ մրցույթին մասնակցել»:

Երկրոդ տեղում է հայտնվել Մեթյու Ջոյ Չեսթաթը, ով այդ նույն ժամանակահատվածում կերել է 60 հոթ-դոգ: Վերջինը եղել է նույն մրցույթի անցած տարվա հաղթողը:

Աղբյուրը նշում է նաև, որ անցած տարի խավարասերներ ուտելու մրցույթի ժամանակ 32-ամյա ամերիկացի Էդվարդ Արչբոլդը հաղթող էր ճանաչվել՝ ուտելով մի քանի տասնյակ խավարասեր, սակայն մրցույթից հաշված ժամեր անց նրա ինքնազգացողությունը վատացել էր և նա մահացել էր:

10379 | 1
Facebook