Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թենիսիստին տուգանել են ջանասիրության պակասի համար

17:01, շաբաթ, 27 հունիսի, 2015 թ.
Թենիսիստին տուգանել են ջանասիրության պակասի համար
     Թենիսի միջազգային ֆեդերացիան տուգանել է բրիտանացի թենիսիստ Դեն Էվանսին՝ Ուիմբլդոնի որակավորման երկրորդ ռաունդի հանդիպումում ջանասիրության պակասի համար։
Բրիտանացին այդ հանդիպումում պարտության է մատնել Մաթիաս Բաքինգերին՝ երեք սեթում հաղթանակ տոնելով 6:4, 0:6, 7:5 հաշվով։ Ի դեպ, Էվանսը շատ արագ պրոֆեսիոնալ թենիսիստին ոչ վայել կերպ, զիջել է երկրորդ սեթը՝ 19 րոպեում։ Հանդիպման մրցավարը պաշտոնական նախազգուշացում է արել «ջանասիրության պակաս» որակավորմամբ։
Նշենք, որ Թենիսի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն՝ դրա համար մարզիկը կարող է տուգանվել մինչև 20 հազար դոլար։
5467 | 1
Facebook