Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայից ավելի քան 110 կին է մեկնել «Իսլամական պետության» գրավյալ տարածքներ

22:03, երեքշաբթի, 23 հունիսի, 2015 թ.
Գերմանիայից ավելի քան 110 կին է մեկնել «Իսլամական պետության» գրավյալ տարածքներ

Առնվազն 110 կանայք ու աղջիկներ են Գերմանիայից մեկնել Սիրիա՝ ԻՊ շարքերին անդամագրվելու և ջիհադիստների հետ ամուսնանալու նպատակով, հայտնում է «Augsburger Allgemeine Zeitung »-ն: Ընդ որում՝ աճում է անչափահաս երեխաների հետ ԻՊ մեկնելու միտումը: Ընդհանուր առմամբ՝ Գերմանիայից ահաբեկչական խմբավորում է տարվել 36 երեխա:

Թերթը նաև սեփական հետաքննությունն է իրականացրել, սոցցանցերից մեկում ստեղծել է գոյություն չունեցող աղջկա էջ, ով, իբրև թե, ուզում է մեկնել իսլամիստ ահաբեկիչների մոտ և խնդրում է օգնել իրեն: Արդյունքում «աղջկա» էջին բազմաթիվ նամակներ են եկել ԻՊ տարածքում գտնվող ջիհադիստներից, իսկ գերմանաբնակ մի երիտասարդ էլ սկսել է համոզել, որ նա իր հետ ամուսնանա, փարաջա հագնի, հրաժարվի դիմափոշուց ու մեկնի Սիրիա: Այս կեղծ էջի շնորհիվ թերթը կարողացել է նաև մանրամասներ պարզել ջիհադիստների գործունեության ուղիների մասին:

5923 | 0
Facebook