Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում ձերբակալել են ԻՊ հրամանատարի հարազատին

14:16, երկուշաբթի, 15 հունիսի, 2015 թ.
Վրաստանում ձերբակալել են ԻՊ հրամանատարի հարազատին

Վրաստանի ուժայինները Պանկիսի կիրճում ձերբակալել են 5 հոգու: Նրանց թվում է նաև «Իսլամական պետության» դաշտային առաջնորդ Թարխան Բաթիրաշվիլիի (այժմ հայտնի է Օմար ալ-Շիշանի անվամբ) զարմիկը, հայտնում է «Ռուսթավելի-2»-ը:

Հատուկ գործողությունը, որին մասնակցել են մոտ 100 իրավապահներ, տևել է մի քանի ժամ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Բացի Բաթիրաշվիլիի ազգականից, ձերբակալվել է նաև Գայոզ Բորչաշվիլին, ով, ամենայն հավանականությամբ, ԻՊ ներկայացուցիչն է Վրաստանում: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական խմբավորմանը հարելու և տեղաբնակներին իրենց ցանցերը գցելու համար, գրում է «ԲիԲիՍի»ն:

Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ ահաբեկչական խմբավորումներին հարող մարդկանց ձերբակալությունները տեղի են ունենում Թբիլիսիում ու Թելավյան շրջանում:

8515 | 0
Facebook