Ինչպես արդեն հայտնել էինք, կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարել էր, հաշվի առնելով վերջին շաբաթների ընթացքում գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունի դեպքերը, խստացնել անվտանգության ռեժիմների վերահսկողությունը և մշտապես հետևել դրանց:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից հայտնում են, որ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է հատուկ աշխատանքային խումբ ստեղծել, որն առավել խստացված ռեժիմով իրականացնելու է հանրապետությունում գործող 456 շարժական և անշարժ ԱԳԼՃԿ-ների ստուգումներն ու վերահսկողությունը: «Գազալցակայանների վերահսկողությունն իրականացվելու է խստացված ռեժիմով»,- ասել է նա: