Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոտեսիլ-2015»-ի հաղթող Մոնս Սելմերլովի հոմոսեքսուալ լուսանկարներն՝ սկանդալի պատճառ

12:30, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
«Եվրոտեսիլ-2015»-ի հաղթող Մոնս Սելմերլովի հոմոսեքսուալ լուսանկարներն՝ սկանդալի պատճառ

«Եվրոտեսիլ-2015»-ի հաղթող Մոնս Սելմերլովն արդեն վերադարձել է հայրենի Շվեդիա, որտեղ նրան դիմավորել են մեծ շուքով: 28-ամյա երգիչը դարձել է Շվեդիայի 6-րդ ներկայացուցիչն, ով հաղթանակ է տոնում այս մրցույթում: Մինչ Մոնսը «Եվրոտեսիլ»-ում հաղթել են նաև լեգենդար «ԱԲԲԱ»-ն, «Հերեյս» խումբը, երգչուհիներ Կարոլան, Շարլոտա Նիլսենն ու Լորին:

Իր հայրենիքում Մոնսը բավական սկանդալային անձ է, գրում է ռուսական «Սուպեր»-ը: Նա խոհարարական հաղորդումներից մեկում ասել է, որ բացասական է վերաբերվում հոմոսեքսուալությանը, քանի որ այն չի հանգեցնում մանկածնության: Դրանից հետո երիտասարդի հասցեին են ուղղվել բազմաթիվ մեղադրանքներ՝ նրան ստիպելով ներողություն խնդրել իր հոմոֆոբիայի համար:

Այդ օրվանից սկսած Մոնսն արմատապես փոխել է իր «քաղաքականությունը»: Նա սկսել է ելույթներ ունենալ գեյ-երեկույթներին, լուսանկարվել միասեռականների համար նախատեսված ամսագրերի համար և ակտիվորեն կողմ արտահայտվել նրանց իրավունքների պաշտպանությանը: Շվեդիայում նրան անգամ տարվա տղամարդ են հռչակել նմանատիպ «QX» ամսագրի վարկածով: Աղբյուրը նաև նշում է, որ այդ ընթացքում Մոնսը շարունակել է 6 տարի ձգվող բնականոն հարաբերությունները «A-TEENS» խմբի երգչուհու հետ:

Իսկ անցյալ տարի Մոնսը եղել է մեծ գալա-համերգի մասնակից՝ նվիրված սեքսուալ փոքրամասնություններին, որտեղ նա ներկայացել է բոլորովին մերկ:

Համացանցում տարածվել են նրա լուսանկարները՝ տղամարդկանց հետ համբուրվելիս:

Իր հաջորդ ելույթի ժամանակ «Եվրոտեսիլ»-ի ապագա հաղթողը երգել ու պարել է գեյ-շքերթի կադրերի ֆոնի վրա, իսկ համերգի ժամանակ պարբերաբար ցուցադրվել է ՌԴ նախագահի դիմանկարը և բեմից քննադատվել է ռուսական օրենքը, որն արգելում է գեյ-պրոպագանդան:

20027 | 4
Facebook