Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմի պապը հայտնել է, որ 1990թ. ի վեր հեռուստացույց չի դիտել

11:20, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Հռոմի պապը հայտնել է, որ 1990թ. ի վեր հեռուստացույց չի դիտել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բացահայտել է, որ արդեն 25 տարի է, ինչ ինքը հեռուստացույց չի դիտել: Ինչպես հաղորդում է «Գարդիան»-ը, Ֆրանցիսկոսը հայտնել է, որ վերջին անգամ հեռուստացույց դիտել է 1990թ., քանի որ հեռուստատեսային հաղորդումները իրենը չի համարում: Նա նշել է, որ այդ թվականի հուլիսի 15-ին ուխտ է արել Սուրբ Կույսին, որ հրաժարվելու է հեռուստացույցից: Այժմ այդ սարքը բացակայում է իր բնակարանից, իսկ իր սիրելի արգենտինյան ֆուտբոլային թիմի հաջողությունների մասին ինքն իմանում է իր թիկնապահներից` շվեյցարական գվարդիայի մարտիկներից մեկից:

Հռոմի պապը հայտնել է նաև, որ չի օգտվում համացանցից: Համաշխարհային անցուդարձին ծանոթանալու համար Ֆրանցիսկոսը պարզապես օրական տասը րոպե հատկացնում է իտալական մամուլի ընթերցմանը:

Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչին է ամենից շատ կարոտում՝ Հռոմի պապը պատասխանել է. «Փողոց դուրս գալուն և ինչ-որ պիցցերիայում համեղ պիցցա համտեսելուն»:
6468 | 1
Facebook