Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դեպարդիեն հայտնել է, որ իրեն երբեք ֆրանսիացի չի զգացել և պատրաստ է մեռնել Ռուսաստանի համար

11:00, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Դեպարդիեն հայտնել է, որ իրեն երբեք ֆրանսիացի չի զգացել և պատրաստ է մեռնել Ռուսաստանի համար

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն հայտարարել է, որ այնքան է սիրում Ռուսաստանը, որ նույնիսկ պատրաստ է մեռնել նրա համար: Այս մասին գրում է ֆրանսիական «Voici»-ն:

«Ես սիրում եմ Ռուսաստանն իր ուժեղ ժողովրդի համար: Ես չեմ ցանկանում մահանալ Ֆրանսիայում»,- հայտնել է դերասանը՝ հավելելով, որ իրեն երբեք ֆրանսիացի չի զգացել: «Ես այլևս ոչ մի բանի չեմ հավատում, նույնիսկ ինքս ինձ: Երբեմն իմ մոտ նույնիսկ ցանկություն է առաջանում գիշերը քնել և այլևս չզարթնել»,- նշել է Դեպարդիեն:

Հեցնենք, որ ավելի վաղ հանրահայտ դերասանը Կաննի միջազգային կինոփառատոնի իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ պարզապես սիրահարված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես ուժեղ ղեկավարի:
6275 | 1
Facebook